Վահան Վարդանյան «ՆԱՐՑԻՍ»

Vahan Vardanyannn

Նարցիս

Այտերիդ դալկությունը, աչքերիդ ծփանքը դեմքիդ վրա՝ ելևէջուն ու թաց, կեցվածքը քո ճկուն եղեգ՝ անհոդաբաշխ մի երգ քամու առջև: Գեղեցկությունը այս ո՞վ է բերել այստեղ, ի՞նչ վայրերից, արդյո՞ք անտառներից ու լեռներից հեռվի, արևելքի՞ց արդյոք, թե՞ հյուսիսից միայն՝ գեղեցկությունը քո, գեղեցկությունը քո անբնական…

Ո՞վ է ստեղծել հոգու հարստությունը այս, մտքի ճիգը՝ դիպուկ ու եզակի, ո՞վ է ստեղծել արդյոք, արդյո՞ք ժամանակի պաղ ծփանքն է միայն, միայն աստվածների արտասուքը ոսկե, մարգարիտներ սփռող երգը օվկիանոսի, տիեզերքի նինջը ցնորական – միայն, միա՞յն արթնացումը աշխարհների:
Ի՜նչ պաշար է սիրո այս ամենի խորքում, որ վարդեր է շաղում ամենուրեք՝ արթնացնելով ջիղը քնատ տարածքների՝ մի եզակի դողով ու խնդությամբ:
Ի՜նչ խաբկանք է արդյոք, արդյո՞ք ցնորք է սա, ո՞վ է պահել իմ դեմ այս հայելին, որ խավարում, պարզվում և ջարդվում է ապա ամեն թեթև հովից – իմ պատկերը բաշխած անհուններին…

Նարցիս, թիվ 1, 2006

Comments

comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>