ԳԱԳԻԿ ՉԱՐՉՅԱՆ

Gagik_Charch

Այսօր արվեստն ինքն իրեն ճանաչում է իր սահմանային վիճակներում: Արդյոք գեղանկարչությունը կարո՞ղ է նոր հնարավորություններ գտնել հասարակական հրատապություն ունեցող հարցեր շոշափելու համար:

Գագիկ Չարչյանն իր աշխատանքներում կարողանում է մեր ուշադրությունը սևեռել ետխորհրդային աշխարհի սպառողական պատրանքների վրա, որոնց քարոզչությունը պատկերային հեղեղ է ստեղծում զանգվածային լսարաններում: Գագիկ Չարչյանն իր գեղանկարչական աշխատանքներում մեկ դիտակետից նայված դասական կոմպոզիցիան, որն ըստ էության թատերական բեմի գաղափարն է կրում, փոխարինում է ցրված, տարբեր տեսանկյուններից դիտված պատկերներով: Կոմպոզիցիոն այս մոտեցումը հիշեցնում է դասական և մոդեռն պատկերների այն քաոսը, որն առօրյա կյանքում հայտնվում է երևանյան փողոցներով ու սուպերմարկետներով քայլող քաղաքացու հայացքի առջև, իբրև ժամանակակից աշխարհի կեղծ պատկեր: Ինչպես իր «Պլան Բ» և «Հայացք» աշխատանքներում, Գագիկ Չարչյանն ընդգծում է անհատականության այն ճգնաժամը, որի հաղթահարումը, ինչպես կարծում էր Վալթեր Բենիամինը, հնարավոր է գեղագիտության քաղաքականացման միջև:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արվեստի քննադատների միջազգային ասոցիացայի անդամ

Comments

comments