ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆ

12

…Ասել, թե Խա­չա­տուր Ազիզ­յա­նը լույ­սի հան­դեպ զգա­յուն է, թե­րի կլի­նի. այն քնա­րա­կան իր ներշն­չան­քի պսակն է, որո­նող և տաք խառն­ված­քը հա­վա­սա­րակշ­ռողը, և երաժշ­տա­կան իմ­պուլս­ներ ու­նի:

Առիթ­մի­ան պար­զա­պես իրե­նը չէ: Լույ­սի ներ­կա­յու­թյա­նը նա հաս­նում է ոչ մի­այն սպի­տա­կի, նարն­ջա­գույ­նի կամ բո­սո­րի օգ­տա­գործ­մամբ, այլ երան­գաշ­ա­րի ամ­բողջ սպեկտ­րի տի­րա­պե­տու­մով, որ­պես օրի­նակ, ամե­նա­պաղ կա­նա­չի, ամե­նա­պաղ կա­պույ­տի: Եվ լույ­սը ղո­ղան­ջում է: Դան­թե­ա­կան թե­մա­նե­րով նկար­ված «Դրախ­տում», որն ս­քան­չե­լի է, կե­նաց ծա­ռե­րի գըմ­բեթ­նե­րի, բա­րա­լիկ բնե­րի, կա­նանց ուր­վախմ­բի, ձի­ու, հեծ­յա­լի, ծիլ ու ծաղ­կի վրա այ­լաձև և զա­նա­զան մե­ծու­թյան գու­նաբ­ծե­րը ներ­դաշ­նակ բաշխելու եղա­նա­կով կեր­պա­վոր­ման, հե­ռան­կա­րի և լու­սաստ­վե­րի աներկ­րա­յին պատ­րանք է ստեղ­ծում:

Ներ­սումդ դժոխք պի­տի ու­նե­նաս դժոխք նկա­րե­լու հա­մար:

Խա­չա­տուր Ազիզ­յա­նը բնա­կան ընտ­րու­թյուն է կա­տա­րել: Եվ իր ինք­նու­թյան դրոշ­մը բա­ցա­հայտ է:

Նրա հոգևոր տա­րածք­նե­րում ապ­րում է սե­րը, գե­ղե­ցի­կը, խորհր­դա­վո­րը: Հա­յաս­տան աշ­խարհն է` ըմբռ­նե­լի իբրև մարդ­կու­թյան բնօր­րան, դա­րի տա­ռա­պանք ու մա­հե­րով, հույս ու հա­րու­թյամբ: Եվ լու­սա-­օ­դա­յին մի­ջա­վայ­րը պայ­ման է, որ­պես­զի կյան­քը հաղ­թա­նա­կի հենց այդ ճա­նա­պար­հով:

 ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

 ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆ-ՏԵՍԱԴԱՐԱՆ

Comments

comments