ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Hovhanness

ԿՅԱՆՔՆ ԸՍՏ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

…Նրա գծանկարներն իրենց մազանոթներով սնվում են եվրոպական վարպետների մայր երակից:

Ամրություն, նրբագեղություն, սուղ միջոցներով մարդկային տիպը ընդհանրացնելու զորություն: Դեպի Գեղեցիկը, ճշմարիտը, փիլիսոփայական խորքը նկարչի ամեն մի ժեստ իմաստավոր է և կրում է հասուն տաղանդի դրոշմը: Յուրաքանչյուր նկարի ետևում ոլորապտույտ ճանապարհներ անցած անհատականությունն է` կենսական գեղագիտական ուղեծրի տերն ու բեռան կրողը: Շերտեր, շերտեր, և բազմաշերտության միջով նա հասնում է տոնի, նրբերանգի ղողանջին, և իր տեսիլքի լուսային մթնոլորտում են ապրում այդ ղողանջները` իր ապրումների ու մտորումների վկաները:

Զտարյուն գեղանկարչի վերաբերմունքը դասական արժեքների հանդեպ այնքան առինքնող է, որ գետնաքարշ սպառողականության մեր ժամանակներում, թվում է նա գրկի մեջ է պահում դարերով փոխանցված կատարյալն ու անանցողիկը կամ վեր է պարզել ձեռքերով: Իր կտավներում համընդգրկուն Գեղեցիկն ունի հակոտնյա, և Հովհաննես Հարությունյանը տեսնում է այն, չափորոշիչը գետնողին` Չարին:

Խնդություն է հորդում նրա նկարներից` շնորհապարտություն հանդեպ կյանքն ու կեցությունը:

Կանայք` գաղտնախորհուրդ, բաց, արտիստիկ և այնքան հարազատ, որքան ծովը, մարմնաքանդակ բլուրը, սեղանը` մրգերով ու ծաղիկներով… Ներքին հակասությունների միջից ծլարձակել և պտղավորվել է կյանքի փառաբանությունը, վերջինիս խորքում տրոփող սիրով` առ ամենայնը: 

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ-ՏԵՍԱԴԱՐԱՆ

Comments

comments