ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ

1111

ԳՈՒՆԱՅԻՆ «ՄԵՄՈՒԱՐՆԵՐ»

Պահ տալով հիշողությանը` տպավորություններ, զգացողություններ` գույնի, հնչյունի, բույրի… առարկայի կամ էակի, արվեստագետը գիտակցված թե չգիտակցված ժեստ է անում` հավերժի խորհրդի հանդեպ, թերևս լսելի է.

«Ես քո մասնիկն եմ, ես շարունակվելու եմ քո մեջ» մրմունջը:

Հիշատակարանների հետ միասին նաև նկարներն են փոխլրացումները մի մեծ Ամբողջի:

Եվ եթե դիտողը հավատում է, որ հեղինակը ոչ միայն եղել է այդտեղ, այլև ապրել է այդ իրականությունը, ուրեմն գեղարվեստի փաստի ենք առնչվում:

Ներսես Մելիքյանի «Փարիզյան հիշողություններ» և «Եգիպտոս» շարքերն այս առումով կարելի է գունային մեմուարներ համարել: Նկարիչը բացում է վայրը, վայրը բացում է նկարչին:

Խոր կապտավուններից դուրս լողացող գծապատկերներ` քաղաքակիրթ Փարիզ:

Ոսկեցոլ խեղդուկ, պատմամշակութային ֆոն` Եգիպտոս:

«Միամտորեն» շարժվող ձեռքը անմիջականության պատրանքն է բերում: Պատմական խտացված ժամանակից դուրս են սահում էակներ, դեմքեր, իրեր, առարկաներ: Այս ամենը դիտողին ձգում են դեպի այն աղբյուրը, որտեղից սկսվում է նկարչական տարածքը:

Դեպի նկարչի հոգին: Իսկ այն` սիրելի է և իր մեջ կրում է Էջմիածնի անանձնականությունը:

Ինձ գրավում են Ներսեսի ստեղծագործությունների ոչ այնքան «ճշգրիտ» ֆիգուրները, որոնք փայլուն կարող է նա ներկայացնել, այլ` ֆիգուրի տպավորությունը, այլև` գաղափարի տպավորությունը: Նրա գեղարվեստական մտածողությունը մի հոսանքի է հարում, որը կրում է ժամանակակից մարդը` գուցեև անտանելի ծանր ինֆորմացիայի քանակով, այնքան շատ, որքան ընդերքի շերտերն են: Եվ այդ ծանր ընդերքից անջատվում է նկարչական պատրանքը:

Իսկ Ներսես Մելիքյանն ունի ի՛ր պատրանքների շարանը:

ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ-ՏԵՍԱԴԱՐԱՆ

Comments

comments