ՎԱՐԴԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Vardan_Tovmasyan_1

Նա հրա­պուր­վող, ար­տիս­տիկ խառն­ված­քի տեր ար­վես­տա­գետ է, և այն, ինչ անում է, խո­րա­պես ին­տե­լեկ­տու­ալ է, անա­սե­լի ար­տա­հայ­տիչ ու պլաս­տիկ:

Ձևերի, նրանց մո­դե­լա­վոր­ման, գրո­տես­կի ու վառ գու­նա­յին գամ­մա­յի մեկ­նա­բան­ման թվաց­յալ մի­տում­նա­վոր ան­փու­թու­թյունը շլա­փայլ թա­տե­րա­կան արա­րի կա­խար­դա­կան մթ­նո­լորտ է հա­ղոր­դում:
Վար­դան Թով­մաս­յա­նը ար­տիստ է բա­ռիս ամե­նա­ուղ­ղա­կի ու լայն իմաս­տով: Պատ­կե­րե­լով իր հե­տաքրք­րու­թյուն­նե­րի աշ­խար­հը, նա միջ­նա­դար­յան սխո­լաս­տի­կա­յի որոշ­ա­կի հե­տա­հա­յաց երան­գով, սքան­չե­լի ան­մի­ջա­կա­նու­թյամբ վե­րար­տադ­րում է թատ­րո­նի, կր­կե­սի, երա­ժիշտ­նե­րի ու դե­րա­սան­նե­րի կյան­քի պատ­կեր­ներ, այ­սինքն՝ այն ամե­նը, ինչն իր հա­մար գլ­խա­վորն է հա­մա­րում: Պլաս­տի­կա­յի ան­սո­վոր նր­բա­գե­ղու­թյա­նը հաս­նում է գծե­րի, ձևերի էքսպ­րե­սիվ բնույ­թով, բե­մա­կան տա­րած­քը կազ­մա­կեր­պե­լու, առա­ջին պլա­նի ֆի­գուրն առանձ­նաց­նե­լու ու­նա­կու­թյամբ: Նկար­չի հա­մար սկզ­բուն­քո­րեն կարևոր է, որ­պես­զի գե­ղան­կար­չու­թյու­նը լի­նի մա­քուր, չխզմզ­ված ու չչարչրկ­ված: Նրա հա­մոզ­մամբ, չի կա­րե­լի մաք­րագ­րել այս կամ այն դր­վա­գը, հատ­վա­ծը. դրա­նից մա­կե­րե­սի բազ­մաշ­եր­տու­թյուն է առա­ջա­նում և խա­թար­վում է ներ­դաշ­նակ  ըն­կալ­ման ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը… 

 ԷԴ­ՄՈՆԴ ՄԻ­ԱՆ­ՍԱՐ­ՅԱՆ

 ՎԱՐԴԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ-ՏԵՍԱԴԱՐԱՆ

Comments

comments