ՎԻԼԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ

VV

Հայ գե­ղան­կար­չու­թյան մեջ Վի­լիկ Զա­քար­յան անուն­-ազ­գա­նու­նը շփո­թե­լի չէ:

Անց­յալ 80-­ական­նե­րին խմոր­վող նրա ոճա­կան-­կա­ռու­ցո­ղա­կան եռ­քը երևակ­վել-­մաք­րաջր­վել է այն տե­սիլ­նե­րով ու գա­ղա­փար­նե­րով, որոնք կոմ­պո­զի­ցի­ոն նկար­ներ են դար­ձել` հն­չեղ, գծան­կա­րի ամուր հիմ­քով, տրա­մադ­րու­թյան մաք­րու­թյամբ, ասե­լի­քով: Տես­նում ես կեն­սա­փոր­ձի ոլո­րապ­տույտ ճամ­փան, ինչ­պես է իր ան­հա­տա­կա­նու­թյու­նը սնուց­վել ու ամ­բող­ջա­ցել և, ինչ­պես ափ դուրս եկած լո­ղորդ կամ գա­գաթ հա­սած լեռ­նագ­նաց, նա կանգ­նել է հա­սա­կով մեկ և վա­յել­չա­գեղ:

Բարդ կոմ­պո­զի­ցի­ա­նե­րը դա­րիս մար­դու հա­րա­բե­րու­թյուն­նե­րից և քա­ղա­քակր­թու­թյան մի­լիո­­նա­վոր կա­պե­րից են ծն­վել, գո­յա­բա­նա­կան, մի­ֆա­կան, պատ­մա­կան հիշ­ո­ղու­թյու­նից, նաև բնա­զան­ցա­կան… Այդ հո­գե­բա­նա­կան թանձ­րա­ցում­ներն է նկա­րի­չը սփ­ռել նկար­նե­րում. մերթ որ­պես ակն­թար­թա­յին բռնկ­ման, մերթ որ­պես խո­հա­կան ըն­թաց­քի պատ­կե­րաշ­ար: Ընդ որում` մեր ժա­մա­նակն ու մի­ջա­վայ­րը գլ­խա­վոր ազ­դակ­ներն են: Գե­ղան­կար­չի Քրիս­տո­սա­պա­տու­մը (ես կա­սե­ի` հն­գան­վա­գը), նոյ­յան վա­րի­ա­ցի­ա­նե­րը կամ «Ձգ­տում դե­պի ազա­տու­թյուն»-ը հուշ­ում են, մղում, ահա­զան­գում` հա­նուն կեն­սա­հաս­տատ լույ­սի:

Իր բա­նաձևմամբ այս­պես է` Կյանք­-Ար­վեստ-Կ­յանք: Բնան­կար­ներ, դի­ման­կար­ներ և կոմ­պո­զի­ցի­ա­ներ ու­նի, որոնց իրա­կա­նու­թյու­նը շր­ջա­նա­կից դուրս տա­րա­ծու­թյան հետ շա­րու­նակ­վե­լու պատ­րանք է ստեղ­ծում` աշ­խա­տաց­նե­լով դի­տո­ղի երևակա­յութ­յու­նը: Փոխ­վում է ասե­լի­քը` փո­փոխ­վում են ձևերը, և բուն նկար­չա­կան գյու­տերն են սկս­վում ըստ Վի­լիկ Զա­քար­յա­նի. ֆակ­տու­րա­յի մշա­կում, կոմ­պո­զիցիոն հա­մակ­ցում­ներ, գծա­յին տար­րե­րի, խորհր­դա­նիշ­ե­րի, գույ­նի ու գծա­յին ռիթ­մե­րի դաշ­նա­վո­րում (ձվա­ծի­րը դեմ­քի կա­տա­րե­լու­թյան իր տի­պարն է): Մի­աս­նու­թյան մեջ` տե­սա­նե­լի, զգաց­մուն­քա­յին, և այս ամե­նով մի այլ «չն­կար­ված» շեր­տի թա­փան­ցիկ ներ­կա­յու­թյու­նը կա: Սա թերևս նրա գու­նա­յին մտա­ծո­ղու­թյան մեկ­նա­կերպն է. վառ գույ­նը` իբրև հիշ­ե­ցում, ուշ­ադ­րու­թյան շեշտ, հան­գիստ երանգ­նե­րը` մտո­րե­լու, խոր­հե­լու հրա­վերք:

Նրա կտավ­նե­րից տա­ղան­դի լույս է բխում, և այդ լույ­սը խո­սում է օրե­րիս հա­յի հետ, և ոչ մի­այն հա­յի:

ՇԱՆԹ ՄԿՐՏՉ­ՅԱՆ

 ՎԻԼԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ-ՏԵՍԱԴԱՐԱՆ

Comments

comments